Բաժիններ՝

La Stampa-ն՝ Հրազդան մարզադաշտի մասին

Հայաստանի հետ Իտալիայի հանդիպումից առաջ Ապենինյան թերակղզուց Երևան ժամանած բազմաթիվ լրագրողներ ռեպորտաժներ են պատրաստել Հայաստանի վերաբերյալ։ La Stampa հեղիանկավոր պարբերականում հրապարակվել է հոդված «Հրազդան» մարզադաշտի մասին։

Ներկայացնելով այն՝ հոդվածագիրը նշում է, որ վերջին անգամ այս մեծ մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընդունել էր Թուրքիային, երբ այստեղ էր ժամանել նաև այդ երկրի նախագահ Աբդուլլա Գյուլը։ Նշվում է, որ այս անգամ էլ է շատ հանդիսական է սպասվում, թեպետ տոմսերը սովորականից թանկ են։ Տեղեկացվում է նաև, որ վաղը մի խումբ ֆաներ երթ են կազմակերպելու քաղաքի կենտրոնից դեպի մարզադաշտ։

Այնուհետև փոքրիկ ակնարկ կա «Հրազդանի» կառուցման վերաբերյալ և այստեղ անցկացված նշանակալի միջոցառումների մասին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս