
Ինյեստան Բելառուսի դեմ խաղում կլինի պահեստայինների թվում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան այսօր կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլում Բելառուսի հետ հանդիպմանը կմնա պահեստայինների նստարանին, տեղեկացնում է AS-ը:
Իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն որոշել է խնայել ֆուտբոլիստի ուժերը Ֆրանսիայի հետ մրցավեճից առաջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ կենտրոնական պաշտպանի դիրքում կխաղա Սերխիո Բուսկետսը, իսկ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում հանդես կգա Սեսկ Ֆաբրեգասը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը