Չեզարե Պրանդելի. Ուժեղ հակամարտություն ենք սպասում
«Հրազդան» մարզադաշտի մամուլի սրահում կայացավ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի 3-րդ տուրի Հայաստան – Իտալիա հանդիպմանը:
-Ինչպիսի՞ Իտալիա պետք է ակնկալել այսօր:
-Պետք է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել, քանի որ Հայաստանի հավաքականը բացի տեխնիկապես ուժեղ լինելուց, շատ արագ է: Պետք է լավագույն խաղը ցուցադրենք:
-Ի՞նչ եք ասել Բալոտելիին:
-Խոսել ենք շատ բաների մասին, թե որ դիրքում ընդունի գնդակը, ինչ տարածության վրա խաղա: Խոսել ենք միայն խաղի կառուցվածքի մասին, ուրիշ ոչնչի: Շատ ուշադրություն ենք դարձրել մարզումներին և ոչ միայն Բալոտելին, այլև ամբողջ թիմը պետք է իր լավագույն խաղը ցույց տա:
-Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի հավաքականի մասին:
-Թիմը մեծ զարգացում է ապրում, շատ լավ է խաղում հարձակման գծում: Ժամանակակից թիմ է, որն ունակ է տեմպն ավելացնել խաղի ընթացքում:
-Ինչ մարտավարություն եք ընտրել:
-Ուզում եմ սպասել մինչև վերջին րոպեն, դրանից հետո նոր կորոշենք թե ինչ մարտավարությամբ հանդես կգանք:
-Ի՞նչ խաղ եք ակնկալում:
-Ակնկալում եմ մի խաղ, որ չի եղել նախորդ երկու հանդիպումներում, ավելացնել տեմպն ու լավ որակի ֆուտբոլ խաղալ:
-Խաղից առաջ խոսակցություններ էին պտտվում, որ Պրանդելին ավելի շատ նախապատվություն է տալիս «Յուվենտուսի» խաղացողներին…
-Ֆուտբոլի ժամանակ չարժե խոսել նման թեմաների շուրջ: Մենք աշխատում ենք մարզիչների հետ, քննարկում, հետո նոր որոշում կայացնում: Ֆուտբոլիստներն այժմ պետք է հանգստանան երկու օր, որպեսզի կարողանան ողջ ուժերով հանդես գալ:
-Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ի՞նչ խաղեր եք դիտել:
-Դիտել ենք վերջին չորս խաղերի տեսագրությունները: Նկատել ենք, որ շատ հետաքրքիր թիմ է, որը լավ պաշտպանողական մարտավարություն ունի ու շատ արագ ֆուտբոլ է խաղում:
-Ո՞ւմ կառանձնացնեք հայերից:
-Ես միշտ ընդգծել եմ հարձակման գիծը, առջևի 4 խաղացողները կարող են բարձրակարգ ֆուտբոլիստներ համարվել:
-Իտալիայի ներկայիս կազմի մասին ի՞նչ կասեք:
-Մենք տեղ ենք տալիս թե՛ փորձառու, թե՛ երիտասարդ խաղացողներին, ովքեր մարզվում են հինգ հնաբնակների կողքին ու շատ բան կարող են սովորել: Խաղն այնպես կկառուցենք, որն ավելի վստահություն կհաղորդի մեր ֆուտբոլիստներին:
-Դժվա՞ր խաղ եք ակնկալում վաղը:
-Վաղը մեզ շատ դժվար խաղ է սպասվում: Երկու թիմերն էլ շատ են ցանկանում հաղթել: Սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի, բարդ խաղ ենք ակնկալում: Մենք պետք է փորձենք յուրաքանչյուր գնդակը ճիշտ օգտագործել: Թիմը բավականին քրտնաջան է աշխատում մարզումների ժամանակ:
-Չե՞ք անհանգստանում որ թիմը կարող է վատ հանդես գալ:
-Չեմ անհագստանում, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք թերագնահատել մրցակցին: Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի խաղը ու ուժեղ հակամարտություն ենք սպասում:
-Բալոտելին կցանկանա՞ դառնալ իսկական հերոս ու ընկալի Իտալիայի հավաքականը որպես իր ամենալավ թիմը:
-Բալոտելին շատ լավ է մարզվել, ու երևում է առաջ գնալու նրա ցանկությունը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը