
Հայաստան – Իտալիա հանդիպման մրցավարական բրիգադի ամբողջական կազմը

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումը կսպասարկի խորվաթական մրցավարական բրիգադը 37-ամյա Մարիո Ստրահոնյայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր մրցավարին եզրերում կօգնեն Սինիշա Պրեմուզաժը և Իգոր Կրմարը: Հանդիպման 4-րդ մրցավարն է Անտե Վուչեմիլովիչը:
Նշենք, որ Ստրահոնյան միջազգային հանդիպումներ է դատում 2006 թվականից և այս պահին սպասարկում է ինչպես երկրի առաջնության, այնպես էլ` Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը