
Պրանդելին հավաքականի զարգացման իր նախագիծն ունի. Բուֆոն

Հայաստանի հավաքականի հետ ընտրական փուլի հանդիպումից առաջ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հարցազրույց է տվել իտալացի լրագրողներին:
«Պրանդելին հավաքականի զարգացման իր նախագիծն ունի, որում մեծ տեղ է հատկացվում երիտասարդ խաղացողներին: Նա չի վախենում երիտասարդներին վստահելուց, ինչը ճիշտ որոշում է:
Հուսով եմ՝ մինչև 2014թ. նրանք կաճեն և լուրջ համալրում կդառնան Իտալիայի հավաքականի համար:
Մենք գիտենք, որ Մարիոն կարևոր ֆուտբոլիստ է հավաքականի համար: Հուսով ենք, որ նա կօգնի թիմին հաղթել առաջիկա երկու խաղերում», – Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը