Իրաքը նավթ է մատակարարելու Սիրիային
Այդ մասին Իրաքի կառավարությունը տեղեկացրել էր դեռ հունիսին: Իսկ ԱՄՆ կառավարությունն առաջարկել է քննարկեց գործարքն ավելի թափանցիկ անցկացնելու հարցը:
Իրաքի կառավարության ղեկավար Նուրի ալ-Մալիկան դեռևս հունիսին էր պայմանավորվածություն ձեռք բերել Դամասկոսի հետ՝ ամսական 720 հազար տոննա նավթ ներկրելու վերաբերյալ: Սիրիան կանխիկ է վճարել առաջին երկու ամսվա համար ձեռք բերած նավթի դիմաց 14մլն դոլար: Այս մասին գրում է Financial Times-ը.
Չնայած համեստ ծավալներին, Իրաքի և Սիրիայի միջև պայմանագիրը կարևոր է՝ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրի համար և Մերձավոր Արևելքի համար ընդհանրապես: Դա վկայում է ոչ միայն այն մասին, որ Դամասկոսը փորձում է բավարարել էներգետիկ ռեսուրսների պահանջարկը այլ արաբական երկրների հետ համագործակցության շնորհիվ, այլև տարածաշրժանում Իրաքի դերի ուժեղացման:
Ամերիկացիներին այս նախաձեռնությունը շատ է անհանգստացրել: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը վերջերս նշեց, որ ԱՄՆ-ը կցանկանար տեսնել առավել թափանցիկություն Սիրիայի և մերձավորարևելյան երկրների միջև առևտրի մեջ:
Միևնույն ժամանակ Իրաքը ավելացնում է նավթի արդյունահանման ծավալները՝ դրանով իսկ ամրապնդում իր դիրքերը և մեծացնում իր ազդեցությունը: Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսել է նավթի արդյունահանման կրկնակի ավելացում՝ մինչև 2020թ.՝ օրական 6.1մլն բարել:
2010թ. սկսած, երբ Բաղդադը համագործակցության պայմանագրեր կնքեց BP, EXXON MOBIL, ENI և SHELL ընկերությունների հետ, նավթի արդյունահանման ծավալները սկսեցին ավելանալ։ 3 տարվա ընթացքում մեկ օրվա նավթի արդյունահանման ծավալը հասավ 3 մլն բարելի՝ Իրաքին հատկացնելով ՕՊԵԿ անդամ երկրների ցուցակի 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ Սաուդյան Արաբիայից հետո: