Բաժիններ՝

Դի Ստեֆանո. Ռեալի հաղթանակը կվախեցնի բոլորին

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն «Կամպ Նոուում» կայանալիք Էլ Կլասիկոյի նախաշեմին հարցազրույց է տվել ESPN-ին:

-Ինչպե՞ս կավարտվի էլ կլասիկոն ըստ Ձեզ:

-Շատ բարդ խաղ է սպասվում: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ով կհաղթի: Երկու թիմերն էլ ունեն խաղացողներ իրենց կազմում, ովքեր կարող են վճռել հանդիպման ելքը: Հուսով եմ` կհաղթի «Ռեալը», ինչը կվախեցնի մեզանից առաջ գտնվող թիմերին:

-Ո՞վ է ավելի լավը. Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն:

-Երկուսն էլ տարբեր խաղացողներ ենք: Նրանք տարբեր դիրքերում են խաղում, տարբեր բնավորություններ ու տաղանդ ունեն: Սակայն մի բան ընդհանուր է` երկուսն էլ հոյակապ գոլահարներ են ու դա ամենից կարևորն է:

-Իսկ ո՞վ է արժանի «Ոսկե գնդակին»:

-Դա կախված է քվեարկող ֆուտբոլիստներից և մարզիչներից: Դժվար է ասել: Ֆուտբոլը ստույգ գիտություն չէ, և տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են ունենում լավագույն խաղացողի հարցում:

-Էլ Կլասիկոյում խփած ամենաշատ` 18 գոլերի ռեկորդը դեռևս պատկանում է Ձեզ…

-Այդ ռեկորդը դեռևս իմ անվան դիմաց է, քանի որ ես միշտ խաղում էի առջևի գծում, ինչպես նաև դա իմ թիմակիցների շնորհիվ է, որ այդքան անգամ ինձ հաջողվել է աչքի ընկնել: Ես օգնում էի նրանց պաշտպանվել, իսկ նրանք ինձ` հարձակվել: Մենք շատ արդյունավետ թիմ էինք:

-Ինչպե՞ս եք նայում այն փաստին, որ արգենտինացին (Մեսսին) շուտով կարող է գերազանցել այս ցուցանիշը:

-Ես չէի խաղում ռեկորդներ սահմանելու համար: Ես խաղում էի, որ օգնեմ «Ռեալին» հաղթանակներ տոնել: Իսկ այդ ցուցանիշերը գրանցվում են առանց հատուկ մտադրության: Ֆուտբոլիստը միայն ցանկանում է հաղթել, դա լավագույն բանն է իր թիմի համար:

-Համաձա՞յն եք, որ «Բարսելոնայի» ներկայիս կազմը լավագույնն է, քան երբևէ:

-Պետք է ընդունել, որ «Բարսելոնան» արտակարգ ֆուտբոլ է խաղում, որը երբեք չի փոխվում` անկախ նրանից նրանք հաղթում են, թե պարտվում: Նրանք գերազանցում են յուրաքանչյուրին, քանի որ մոտ 4-5 անհատ կատարողներ ունեն, ովքեր հոյակապ են իրենց գործում: Դուք չեք կարող արհամարհել այս ճշմարտությունը:

-Անվանեք այն ֆուտբոլիստին, ով տպավորել է Ձեզ, սակայն բավականաչափ գովեստի չի արժանանում:

-Ինձ շատ է դուր գալիս դի Մարիան: Նա պայծառ ապագա ունի առջևում: Նա վճռական է հարձակման գծում: Նա իր թուլություններ ունի, ինչպես և բոլորը, սակայն ակումբում բոլորը սիրում են  նրան առանց բացառության:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս