Բաժիններ՝

Տարոն Ոսկանյան. Սպասում էինք, որ հեշտ մրցավեճ չի լինելու

Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս զիջեց Կապանի «Գանձասարին» 2:0 հաշվով: Կայացած մրցավեճի մասին ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում իր մեկնաբանություններով կիսվել է պաշտպան Տարոն Ոսկանյանը:

«Այս խաղը մեզ համար շատ մեծ նշանակություն ուներ, որովհետև «Գանձասարի» հետ մրցաշարային աղյուսակում մենք հարևանությամբ ենք գտնվում: Երկու թիմերի համար էլ կարևոր հանդիպում էր:

Մենք սպասում էինք, որ հեշտ մրցավեճ չի լինելու: Ընդհանրապես Կապանում բոլոր թիմերի համար էլ շատ դժվար է հաղթանակ տոնել: Այստեղ երկրպագուները միշտ լավ են աջակցում իրենց թիմին:

Իհարկե, ճանապարհը հոգնեցուցիչ էր, բայց դա խաղի ելքի վրա ազդեցություն չունեցավ, պարզապես շատ սխալներ թույլ տվեցինք»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս