Բաժիններ՝

Շատ ենք ցանկանում հաղթել Ռեալին. Ռադամել Ֆալկաո

«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ «Ռեալի» հետ հանդիպումներն ամենասկզբունքայինն են իրենց համար, ինչպես նաև նշել է, որ կցանկանար արժանանալ «Ոսկե գնդակի»:

«Այս մրցաշրջանում շատ ենք ցանկանում հաղթել «Ռեալին»: Արքայական ակումբի հետ հանդիպումները մեզ համար «Կլասիկո» են:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է արժանանալ «Ոսկե գնդակի»: Յուրաքանչյուր տարի ես ավելի լավ եմ խաղում, արդեն հասցրել եմ ցույց տալ իմ կարողությունները Եվրոպայում: Եթե շարունակեմ նույն կերպ, ապա կարող եմ արժանանալ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման», – Ֆալկաոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ «Ատլետիկոյի» հարձակվողը 7 գնդակով Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 1 գոլով գերազանցելով Լիոնել Մեսսիին և Կրիշտիանո Ռոնալդուին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031