
Ռեալի երկրպագուներն առաջարկում են Պերեսին հեռանալ տրիբունաներից Կլասիկոյի ժամանակ

Կատալոնիայի քաղաքական կազմակերպությունները, ովքեր հանդես են գալիս Իսպանիայից անջատվելու և անկախ պետություն կազմավորելու օգտին, անջատողական գաղափարներին աջակցելու նպատակով պատրաստվում են ակցիա կազմակերպել հոկտեմբերի 7-ին կայանալիք Կլասիկոյի ժամանակ: Այս մասին հայտնում է Elconfidencial-ը:
Հանդիպման 17-րդ րոպեի 14-րդ վայրկյանին նախատեսվում է վանկարկել «ազատություն»: Ժամանակը պատահական ընտրված չէ, քանի որ 1714թ.-ն Կատալոնիան վերջին անգամ ընդգրկվեց Իսպանիայի կազմում Ֆելիպե V թագավորի կողմից: Մադրիդյան ակումբի երկրպագուներն առաջարկում են «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին հեռանալ VIP-օթյակից՝ որպես բողոքի նշան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը