Մխիթարյանը կարող է խաղալ ցանկացած դիրքում. Միրչա Լուչեսկու
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» հետ խաղից առաջ կայացած մամլո-ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Ա սերիայում:
«Ես Մխիթարյանին նկատեցի դեռևս 5-6 տարի առաջ: Նա արագաշարժ և արդյունավետ ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ ցանկացած դիրքում: Սակայն «Շախտյորում» այլ բարձրակարգ խաղացողներ էլ կան: Մենք երիտասարդ թիմ ունենք, ֆուտբոլիստներից շատերը 22-23 տարեկան են: Նրանցից շատերն աճել են մեր թիմի հետ, ինչպես Վիլիանը, Լուիս Ադրիանոն: Սակայն չնայած երիտասարդ լինելուն, մեր թիմը նաև փորձառու է: Հուսով եմ՝ վաղը լավ խաղ կստացվի, որի ժամանակ չեն կրկնվի անցած տարի «Պորտուի» հետ կայացած խաղի սխալները», – Լուչեսկուի խոսքերը մեջբերում է Terrikon-ը:
Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը