Բաժիններ՝

Կարծում եմ Շախտյորը կզարմացնի Յուվենտուսին. Էդուարդո դա Սիլվա

Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Էդուարդո դա Սիլվան պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպումից:

«Մենք ամբողջովին կենտրոնացած ենք «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպման վրա: «Դնեպրի» հետ հանդիպման արդյունքը կարող է դրական ազդել մեզ վրա: Խմբի ամենաուժեղ թիմն անկասկած թուրինյան ակումբն է: Նրանք շատ կազմակերպված են հանդես գալիս և երկար ժամանակ էլ չեն պարտվել: Կարելի է ասել, որ ֆավորիտը «Յուվենտուսն» է, բայց մենք կարող ենք զարմացնել նրանց»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս