Բաժիններ՝

Վենգեր. Պետք չէ Վան Պերսիի հեռանալուց ողբերգություն սարքել

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է «Սթոք Սիթիի» հետ հանդիպումը, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Ռոբին վան Պերսիին վաճառելուց հետո «Արսենալի» հարձակման գծում իսկական ճգնաժամ է: Արդեն երկրորդ հանդիպումն է, ինչ «Արսենալը» չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:

«Մեր գլխավոր խնդիրը փոխըմբռնման բացակայությունն է: Դեռ մեկ ամիս առաջ Կասորլան և Պոդոլսկին չէին ճանաչում միմյանց: Մենք շատ աշխատանք ունենք անելու մարզումների ժամանակ: «Արսենալի» ներուժը հսկայական է, բայց դեռ ինչ-որ բան մեզ չի հերիքում:

Ես հավատում եմ ակումբի պայծառ ապագային: Մենք արդեն երկրորդ խաղն է, ինչ գոլ չենք խփում: Բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ մեր հակառակորդները հայտնի են իրենց ուժեղ պաշտպանությամբ:

Անխոս, մենք կարևոր խաղացողի ենք կորցրել, այնուամենայնիվ պետք է արժանի փոխարինող գտնենք Վան Պերսիին: Պետք չէ սրանից մեծ ողբերգություն սարքել: Ժամանակին մենք ինչ-որ կերպ առանց Թիերի Անրիի կարողացանք հարմարվել», – Վենգերի խոսքերն է մեջբերում Agence France Presse-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս