
Կոենտրաուն կարող է որակազրկվել 4-12 խաղով մրցավարին պոռնիկի ծնունդ անվանելու համար

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն, ով Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Խետաֆեի» հետ հանդիպման ժամանակ (1:2) մրցավարի հետ վեճի պատճառով հեռացվել է պահեստայինների նստարանից, կարող է երկարատև որակազրկում ստանալ:
Ֆուտբոլիստը հնարավոր է բաց թողնի 4-12 հանդիպում մրցավարին հայհոյելու համար, ինչը սահմանված է Իսպանական ֆուտբոլային ֆեդերացիայի կանոնադրության 94-րդ հոդվածով: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Գլխավոր մրցավար Միգել Անխել Պերես Լասան արձանագրության մեջ գրել է կատարվածի մասին. «Խաղի 88-րդ րոպեին Ֆաբիո Կոենտրաուն խաղադաշտից հեռացվել է հետևյալ պատճառով. դադարի պահին զրույցի ժամանակ վիրավորել է ինձ` ասելով՝ ի՞նչ ես անում, պոռնիկի ծնունդ»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը