Ռեալը շարունակում է ձախողել առաջնության մեկնարկը (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրը մեծ անակնկալ մատուցեց: Մադրիդի «Ռեալը», որ առայժմ ոչ մի կերպ չի կարողանում պաշտոնական խաղերում հաղթանակ տանել, հյուրընկալվել էր մերձմադրիդյան «Խետաֆեին»:
Խաղը շատ հանգիստ սկսվեց «արքայական» ակումբի համար: Առաջին խաղակեսում Մոուրինյոյի սաները մի շարք հնարավորություններ ունեցան, բայց կարողացան օգտագործել միայն մեկը:
Գոնսալո Իգուաինը խփեց առաջին կեսի միակ գոլը, ու թիմերը ընդմիջման գնացին 0-1 հաշվի պայմաններում:
Առաջին կեսում ոչինչ ցույց չտվող «Խետաֆեն» կարծես կերպարանափոխվեց երկրորդում: Նախ Լուիս Գարսիա Պլասայի սաները կարողացան տուգանայինի խաղարկումից հետո հավասարեցնել հաշիվը, իսկ ահա ավելի ուշ, մրցավարական կոպիտ սխալից հետո, Աբդել Բարադան կարողացավ խփել երկրորդ գոլը:
Մոուրինյոն մարտի նետեց պահեստայինների նստարանին եղած բոլոր խաղացողներին, ովքեր գոնե կարող էին հարձակվել: Բայց նույնիսկ դա չփրկեց:
Այսպիսով, կայացավ տուրի գլխավոր անակնկալը: «Ռեալը» առաջին երկու տուրից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր ու ընթանում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում:
Այս խաղի հետ միաժամանակ ընթանում էր նաև «Գրանադա»-«Սևիլիա» հանդիպումը: Այստեղ թիմերը մեկական գոլ փոխանակեցին ու բաժանվեցին խաղաղությամբ:
Գրանադա – Սևիլիա
Գոլերը՝ Միկել Ռիկո (36′) – Նեգրեդո (44′)
Խետաֆե – Ռեալ Մադրիդ 2-1
Գոլերը՝ 0-1, Իգուաին (28′), 1-1, Վալերա (53′), 2-1, Բարադա (75′)
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը