Բաժիններ՝

Գվարդիոլան Մոուրինյոյից լավ մարզիչ է. Դանի Ալվես

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը հրապարակավ հայտարարել է, որ մնում է ակումբում ու շատ գոհ է դրանից, հայտնում է Marca-ն:

«Մեզ միշտ ցանկանալու են հաղթել, քանի որ լավագույնն ենք աշխարհում: Կապ չունի, որ նախորդ մրցաշրջանում պարտվել ենք Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում: Մենք ենք կրում Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը:

Պետք է լավ մեկնարկենք առաջնությունում՝ հասկացնելու համար, որ այս տարի պատրաստվում ենք ամեն ինչ հաղթել:

Պեպը լավագույնն էր, բայց նա լավագույնն էր հենց մեր ներկայիս մարզիչ Տիտո Վիլանովայի օգնությամբ: Պեպը, անկասկած, ավելի լավն է, քան Մոուրինյոն, քանի որ գրեթե միշտ հաղթել է նրան»,- հայտարարել է բրազիլացին:

Նա նաև ողջունել է Ալեքս Սոնգի հավանական տեղափոխությունը. «Սոնգը մեծ ֆուտբոլիստ է: Մարդիկ, որ խաղում են մեծ ակումբներում, ունեն ինչ-որ յուրահատուկ բան: Եթե ակումբը գնի նրան, ապա միայն դրական հատկությունների համար»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս