Արթուր Սարկիսովը գրավել է իր նախկին թիմի դարպասը (լուսանկարներ)
Այսօր Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» երիտասարդական թիմը ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի հետ հանդիպումը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Վոլգայի» մեկնարկային կազմում է եղել և իր առաջին գոլն է խփել երիտասարդական թիմի կազմում` գրավելով իր նախկին թիմի դարպասը: Սարկիսովը 32-րդ րոպեին գլխի հարվածով բացել է հանդիպման հաշիվը և 80-րդ փոխարինվել է` խաղադաշտում տեղը զիջելով Սորոչկինին:
«Վոլգայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ` մեր հարձակվողը ևս 2 անգամ գոլ խփելու իրական հնարավորություն է ունեցել, սակայն մի դեպքում նա չի կարողացել գրավել դատարկ դարպասը, իսկ մյուս դեպքում հապաղել է և մրցակցի պաշտպանը հասցրել է գնդակը հանել նրա ոտքերի տակից:
Լուսանկարները` «Վոլգայի» պաշտոնական կայքի
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը