
«Կենդանին» ձերբակալվել է

Իտալիայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է երկրի ամենավտանգավոր 9 հանցագործների ցուցակում ընդրգկված մաֆիայի ներկայացուցիչներից մեկին` «Կենդանի» (La Belva) մականունով Ֆրանչեսկո Մատրոնեին: Ըստ «Sky Italia»-ի, նրան ձերբակալել են Բատտիպալիա քաղաքում` հատուկ օպերացիայի արդունքում, որին մասնակցել են ոստիկանության շուրջ հարյուր աշխատակիցներ: Օպերացիայի ժամանակ ոստիկանությունն օգտագործել է նաև ուղղաթիռ և վարժեցրած շներ: 65 ամյա Մատրոնեն գլխավորում է իր ազգանունը կրող մաֆիոզ կլանը, որն ընգրկված է նեապոլիտանական «Կամորա» խմբավորման մեջ: Նա ոստիկանությունից թաքնվում է 2007 թվականից, երբ կարողացել էր փախուստի դիմել բանտից: