Բաժիններ՝

Չարժե համեմատել Մեսսիին ու Մարադոնային. Մասկերանո

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հայտարարել է, որ կարիք չկա համեմատել Լիոնել Մեսսիին Դիեգո Արմանդո Մարադոնայի հետ, հայտնում է Goal.com-ը:

«Անհրաժեշտություն չկա համեմատել Լիոնելին Մարադոնայի հետ: Մարադոնան իր դարաշրջանի մեծագույն հարձակվողն է, իսկ Մեսսին հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Լիոնելը երեք անգամ անընդմեջ նվաճել է «Ոսկե գնդակը»: Աևգենտինացիները շատ են հպարտանում նրանցով, քանի որ նրանք դարձել են առաջինները, ովքեր հասել են նման բարձունքների:

Մեսսիի հետ միասին խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Ես ամեն օր նրա հետ եմ: Հետո հիշելու եմ, որ խաղացել եմ բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկի կողքին»,- հայտարարել է Մասկերանոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031