Բաժիններ՝

Միլանը պայմանագիր է կնքել 10-ամյա ֆուտբոլիստուհու հետ

10-ամյա շոտլանդուհի Աիշա Սաինին պայմանագիր է ստորագրել «Միլանի» հետ` մասնակցելու մանկական միջազգային մրցաշարին, որը կազմակերպել է իտալական ակումբը, տեղեկացնում է The Daily Mail-ը:

«Ռոսոներիի» սկաուտների ուշադրությունն աղջնակը գրավել է իսպանական Մուրսիայի մրցումների ժամանակ, որտեղ հանգստանում էր ծնողների հետ: Փոքրիկ մարզուհին խնդրել էր հորը հայտավորել իրեն հանդիպմանը: Աիշայի ելույթը տպավորել է «Միլանի» ներկայացուցիչներին, ովքեր արդեն հինգ օր անց համագործակցության առաջարկություն են արել:

«Միալնի» ակադեմիայի մրցաշարն անցկացվելու է հոկտեմբերին: Սաինին կլինի մրցաշարի պատմության մեջ առաջին աղջիկ մասնակիցը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031