Բաժիններ՝

Կական կարող է տեղափոխվել Լոս Անջելես Գելեքսի

MLS-ում հանդես եկող «Լոս Անջելես Գելեքսին» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակային։ Ինչպես հաղորդում է իսպանական AS-ը, բանակցությունները սկսվել են դեռևս օգոստոսի սկզբին։

Ամերիկյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ բրազիլացի կիսապաշտպանը կօգնի բարելավել «Գելեքսիի» մարքեթինգային ցուցանիշներն այն բանից հետո, երբ կարիերան ավարտի թիմի անվանի ֆուտբոլիստ անգլիացի Դևիդ Բեքհեմը։ Կակայի կերպարի նկատմամբ ամերիկյան շուկայում կա մեծ պահանջարկ, ինչում «Գելեքսիի» ղեկավարությունը համոզվել է Մադրիդի «Ռեալի» ամերիկյան շրջագայության ժամանակ։

Նախատեսվում է, որ «Գելեքսին» Կակային կառաջարկի 3-ամյա պայմանագիր՝ տարեկան վճարելով 9 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Կակայի նկատմամբ հետաքրքրության մասին է հայտնել նաև «Միլանը», սակայն իտալական ակումբը պարաստ չէ Կակային վճարել մեծ աշխատավարձ, ինչը ֆուտբոլիստի հիմնական պահանջներից մեկն է։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս