Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի Արսենալը

Ինչպես հաղորդում է Dinamo.kiev.ua-ն, հղում կատարելով ProTransfer.ru-ին, Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալը»։ Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրջորեն է տրամադրված կիսապաշտպանի ձեռք բերման հարցում, որի տրանսֆերային արժեքը կարող է հասնել 20 մլն եվրոյի։

Տեղեկացնենք նաև, որ երեկ Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ Անգլիայի պրեմիեր լիգայից հետաքրքվում են իր ֆուտբոլիստներից մեկով, սակայն անուն չի նշել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը գլխավորում ռմբարկուների ցուցակը՝ 5 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031