Բաժիններ՝

Չիչարիտոյին կանչում են Չելսի

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսի ծառայություններով, ով ավելի հայտնի է Չիչարիտո անունով։ Այս մասին հաղորդում է Caught Offside-ը։

Մենք տեղեկացրել էինք, որ «Արսենալից» Վան Պերսիի տեղափոխությունից հետո մանչեսթերյան թիմում կա 6 հարձակվող։ Սա մտահոգում է Չիչարիտոյին, քանի որ ինքը կարող է բավարար խաղային ժամանակ չստանալ հաջորդ մրցաշրջանի ընթացքում։

Նույն աղբյուրի համաձայն՝ առաջիկա օրերին «Չելսին» պաշտոնական առաջարկ կանի «Յունայթեդին»։ Չիչարիտոյի տրանսֆերային արժեքը կազմում է 16 մլն ֆունտ ստերլինգ, իսկ նրա պայմանագրի ժամկետը «Մանչեսթերի» հետ լրանում է 2016թ.-ի հունիսի 30-ին։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս