Արազ Օզբիլիսն ու Մարկոս Պիզելլին չեն մասնակցել Կրասնոժանի առաջին մարզմանը
Օգոստոսի 16-ին Յուրի Կրասնոժանը պաշտոնապես ներկայացվել է որպես Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ, որից հետո թիմը նրա գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել:
Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպաններ Մարկոս Պիզելլին և Արազ Օզբիլիսը, ովքեր նախորդ օրը Երևանում մասնակցում էին Հայաստան – Բելառուս (1:2) ընկերական հանդիպմանը չեն հասցրել վերադառնալ Կրասնոդար և բաց են թողել մարզումը: Այս մասին հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը