
Վարդան Մինասյան. Ես նման տեղեկություններ չունեմ

Մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առաջիկայում գլխավորելու է Կրասնոդարի «Կուբանը» եւ որ Դան Պետրեսկուի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվում է «Կուբանի» գլխավոր մարզչի ամենահիմնական հավակնորդը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ ինքն այդ մասին լսում է առաջին անգամ և որ ինքը նման տեղեկություններ չունի:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներում հաղորդվել էր, որ «Կուբանի» ղեկավարությունը քննարկում է Վարդան Մինասյանին այդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը