Բաժիններ՝

Այսպիսին է Անգլիայի առաջնությունը, որտեղ գնալով նվազում է անգլիացիների թիվը. Ռոյ Հոջսոն

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դժգոհ է կիսապաշտպան Ջեք Ռոդուելի տեղափոխությունից «Մանչեսթեր Սիթի», քանի որ անգլիացին բավականաչափ խաղային ժամանակ չի ստանա այդ թիմում։

«Ռոդուելը նոր է տեղափոխվել «Սիթի»։ Նայեք այդ թիմի կիսապաշտպանությանը։ Ասեք ինձ՝ քանի՞ անգամ Ջեքը կկարողանա հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալ։ Անհանգստանում եմ նրա համար։ Շուտով մենք ստիպված կլինենք հավաքական կանչել այնպիսի մարդկանց, ովքեր չեն խաղում իրենց թիմերի կազմում։ Ցավոք, այսպիսին է Անգլիայի առաջնությունը, որտեղ գնալով նվազում է անգլիացիների թիվը»,- Հոջսոնի խոսքերն է մեջբեերում Goal.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս