Բաժիններ՝

Վարդան Մինասյանը կարող է գլխավորել Կուբանը

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել Դան Պետրեսկուն։

Ինչպես հաղորդում է Sports.ru-ն՝ հղում կատարելով Sport-Express-ին, «Կուբանի» ղեկավարությունը դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին ռուսական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրելու հնարավորությունը։ Եթե կողմերը գան համաձայնության, ապա Մինասյանը կարող է համատեղել երկու պաշտոններն ազգային հավաքականում և «Կուբանում»։

Հիշեցնենք, որ այս ակումբում են խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլին ու Արազ Օզբիլիսը, իսկ Դավիթ Մանոյանը շուտով կստորագրի պայմանագիր։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031