Արթուր Ալեքսանյանը օլիմպիական բրոնզե մեդալ նվաճեց. Լոնդոն 2012
Լոնդոնի Օլիմպիական խաղերում ավարտին են մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները: Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կայանում են մինչև 66 կգ և մինչև 96 կգ քաշային կարգերի գոտեմարտերը: Ցավոք, 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Վարդերեսյանը, ով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, պարտվեց առաջին իսկ մարտում և ձեռնունայն կվերդառնա Հայաստան:
Փոխարենը, 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 3-րդ տեղի համար պայքարում նախ առավելության հասավ թուրք Իլդեմ Ջենքի նկատմամբ, ապա պարտության մատնեց կուբացի Յունիոր Էստրադա Ֆալկոնին և նվաճեց Հայաստանի 3-րդ մեդալը: Թեև Արթուրից բոլորը ոսկե մեդալ էին ակնկալում, մեր 20-ամյա ըմբիշի այս արդյունքը նույնպես կարելի է գերազանց համարել:
Ամփոփելով Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի արդյունքները` նշենք, որ այն հաջողված էր Հայաստանի համար. մեր 4 ըմբիշներից 2-ը Հայաստան կվերադառնան մեդալներով` Արսեն Ջուլֆալակյանը` արծաթե, Արթուր Ալեքսանյանը` բրոնզե:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը