
Վարդերեսյանին պարտության մատնած կորեացի ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց. Լոնդոն 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում ավարտվեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների մրցումը: 1/16 եզրափակչում Հովհաննես Վարդերեսյանին պարտության մատնած կորեացի ըմբիշ Հյոնվու Կիմը եզրափակչում առավելության հասավ հունգարացի Տամաշ Լորինցի նկատմամբ և ոսկե մեդալ նվաճեց: Բրոնզե մեդալներին արժանացան ֆրանսիացի Ստիվ Ժենոն և վրացի Մանուչար Ցխավադիան:
Հիշեցնենք, որ քիչ անց մրցագորգ դուրս կգա 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը, ով կուբացի Յունիոր Էստրադա Ֆալկոնին հաղթելու դեպքում բրոնզե մեդալ կնվաճի:
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը