Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և ընդհուպ մոտեցավ բրոնզե մեդալին. Լոնդոն 2012

Մինչև 96 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում պարտվել էր իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզայիին և բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացել (իրանցին դուրս եկավ եզրափակիչ), առաջին գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ թուրք Իլդեմ Ջենքի նկատմամբ և այժմ մեր ըմբիշին ընդամենը 1 հաղթանակ է բաժանում բրոնզե մեդալից: Քիչ անց Արթուրը կգոտեմարտի կուբացի Յունիոր Էստրադա Ֆալկոնի հետ և հենց նրան հաղթելու դեպքում Հայաստանի 3-րդ մեդալը կնվաճի:

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս