Բաժիններ՝

Հայտնի են Վարդերեսյանի և Ալեքսանյանի մրցամարտերի ժամերը. Լոնդոն 2012, ըմբշամարտ

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր մրցագորգ դուրս եկած մեր երկու ըմբիշները՝ Հովհաննես Վարդերեսյանը և Արթուր Ալեքսանյանը, պարտվել էին իրենց մենամարտերն ավելի վաղ փուլերում, սակայն նրանց պարտության մատնած մարզիկները դուրս են եկել եզրափակիչ, ինչը թույլ է տալիս մեր ըմբիշներին պայքարել բրոնզե մեդալների համար՝ մասնակցելով մի քանի մրցամարտի։

Արթուր Ալեքսանայնը մինչև կուբացի Յունիոր Էստրադա Ֆալկոնի հետ բրոնզե մեդալի համար մենամարտը պետք է հաղթի թուրք ըմբիշ Իլդեմ Ջենքին։ Մրցամարտը կկայանա ժամը 20։55-ին։

Հովհաննես Վարդերեսյանը բրոնզե մեդալ նվաճելու համար պետք է անցկացնի երեք մենամարտ։ Առաջինը կկայանա 20։45-ին, նրա մրցակիցը կուբացի Պեդրո Իսաակ Մուլենս Հերերան է։ Նրա արգելքը հաղթահարելու դեպքում Վարդերեսյանին նախ սպասում է լիտվացի Էդգարաս Վենցկաիտիսը, ապա՝ ֆրանսիացի Սթիվ Ժենոն։

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս