Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում է. Լոնդոն 2012, ըմբշամարտ

Քիչ առաջ առաջին մրցամարտն ավարտեց Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 96կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում մեր մարզիկը գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ իտալացի Դայգորո Տիմոնչինիի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հաջորդ փուլում Ալեքսանյանը կմրցի իրանցի Ղասեմ Ղոլամրեզա Ռեզայիի հետ, ով 1/8 եզրափակիչում հաղթեց թուրք ըմբիշ Ջենք Իլդեմին։ Մրցամարտի ժամը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ։

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031