
Հովհաննես Վարդերեսյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում. Լոնդոն 2012, ըմբշամարտ

Այսօր Օլիմպիական խաղերում մրցասպարեզ էր մտել ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Հովհաննեսը հանդիպել էր կորեացի Հյոնվու Կիմի հետ։ Ցավոք մեր մարզիկը պարտվեց հենց առաջին մրցամարտում։ Վարդերեսյանը կարող է հույս ունենալ բրոնզե մեդալի, եթե կորեացին դուրս գա եզրափակիչ։
Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը