
Լիպի. Կոնտեի որակազրկումը չի անդրադառնա Յուվենտուսի խաղի վրա

Իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպին մեկնաբանել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հնարավոր որակազրկման մասին լուրերը:
«Ես Անտոնիոյին շատ վաղուց եմ ճանաչում: Նա շատ լուրջ մարդ է, այդ պատճառով ես չեմ հավատում, որ նա խախտել է օրենքը:
Չեմ կարծում, որ նրա որակազրկումը կանդրադառնա թիմի խաղի վրա: Միայն կարող եմ ասել, որ նրա կարիքը կզգացվի պահեստայինների նստարանին, նա միշտ զգոնություն է հաղորդում թիմին իր ներկայությամբ:
«Յուվենտուսը» Սկուդետոյի հիմնական հավակնորդն է: Այժմ իտալական թիմերն այդքան էլ ուժեղ չեն: «Նապոլին» նոր է ուժեղանում, «Ինտերում» սերնդափոխություն է»,-Լիպիի խոսքերն է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը