Բաժիններ՝

Նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը դուրս է մնում հետագա պայքարից․ Լոնդոն 2012, նիզակի նետում

Քիչ առաջ Լոնդոնի օլիմպիական խաղերում ելույթն ավարտեց Հայաստանը ներկայացնող նիզականետորդուհի Քրիստինե Հարությունը։ Նա երեք փորձերից հաջող կատարեց միայն առաջինը՝ նիզակը նետելով 47,65մ։ Մյուս երկու փորձերը Հարությունյանը ձախողեց։ Թեպետ մրցումները դեռ շարունակվում են, սակայն Քրիստինեն այս պահին առաջին խմբում ցուցադրել է ընդամենը 17-րդ արդյունքը։ Հաջորդ փուլ են անցնում որակավորման երկու խմբերում ընդգրկված 42 մարզուհիներից 12 լավագույն արդյունքներն արձանագրած նիզականետորդուհիները։

Հետևե՛ք մեր մարզիկների ելույթներին SportArmenia-ի այս էջում, որի արագ թարմացումների շնորհիվ դուք կարող եք ծանոթանալ Օլիմպիական խաղերում նրանց ցուցադրած արդյունքներին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս