
Բուքմեյքերները հավատում են Արթուր Ալեքսանյանի հաղթանակին. Լոնդոն 2012

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Լոնդոնի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնի 2 հայ մարզիկ: Հայաստանում բոլորը հավատում են մեր հունահռոմեական ոճի ըմբիշների հաջողությանը:
96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանի մեդալ նվաճելուն հավատում են նաև միջազգային բուքմեյքերական ընկերությունները, որոնք Օլիմպիական խաղերում Արթուրի հաղթանակը գնահատել են 5.3 – 6.2 գործակցով: Այս քաշային կարգում Արթուրից ցածր գնահատավել է միայն շվեդ Ջիմի Լիդբերգի հաղթանակը` 4.3 – 5.4:
66 կգ քաշային կարգում բուքմեյքերները ֆավորիտ են համարում իրանցի Սաիդ Աբդվալիին: Հայաստանը ներկայացնող Հովհաննես Վարդերեսյանի անունը չկա լավագույն 5-յակում, սակայն դա դեռ չի նշանակում, որ Հովհաննեսը չի պայքարելու մեդալների համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը