Բաժիններ՝

Իսինբաևան առաջիկա 4 տարվա ընթացքում երեխա կունենա և կմասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ձողացատկորդուհի Ելենա Իսինբաևան նշել է, որ մինչև Ռիո դե Ժանեիրոյում 2016-ին կայանալիք Օլիմպիական խաղերը պատրաստվում է գնալ ֆիզարձակուրդ, հայտնում է Ria-Novosti-ն: Հիշեցնենք, որ երեկ կայացած ձողացատկի մրցումներում Ելենա Իսինբաևան պարտություն կրեց՝ նվաճելով միայն բրոնզե մեդալ:

«Չորս տարի: Ամեն դեպքում պետք է ֆիզարձակուրդ գնալ, քանի որ, ասում են՝ դա նոր ուժեր է հաղորդում: Աղջիկները պատմում են, որ երեխա ունենալուց հետո նոր շունչ է բացվում, ուզում ես քրտնաջան աշխատել, նոր եռանդով ես գնում մարզումների: Նայում եմ նրանց ու ասում.«Միգուցե դա ձեր մոտ ինչ-որ հետծննդաբերական էֆեկտ է»: Այս տարի ես այլևս մրցումների չեմ մասնակցի, բայց մյուս տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը անպայման մասնակցելու եմ»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031