
Մոուրինյոն իսկական հաղթող է. Ալբիոլ

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ռաուլ Ալբիոլը գովեստի խոսքեր է հղել իր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին։ Ալբիոլը, մասնավորապես, նշել է պորտուգալացի մարզչի աշխատասիրությունը:
«Մոուրինյոն շատ խստապահանջ է ու բոլոր խաղացողներից առավելագույնն է քամում: Նա պանաջում է լիակատար կենրոնացում: Մեր մարզիչն իսկական հաղթող է, շատ լավ է գլուխ հանում ֆուտբոլից, ինչին նվիրում է իր ժամանակի մեծ մասը»,- հայտարարել է Ալբիոլը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ երեք Ռաուլ Ալբիոլը երեկ երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2016/17 մրցաշրջանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը