Բաժիններ՝

Այս տղային անհնար է կանգնեցնել. Football.ua-ն՝ տուրի խորհրդանշական հավաքականում հայտնված Մխիթարյանի մասին

Ուկրաինական ամենահեղինակավոր կայքերից մեկը՝ Football.ua-ն, հերթական անգամ կազմել է Ուկրաինայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականը: Եվ հերթական անգամ այդ հավաքականում իր պատվավոր տեղն ունի Հենրիխ Մխիթարյանը, ով «Վոլինի» դեմ խաղում կարողացավ դառնալ դուբլի հեղինակ ու դուրս գալ ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնական:

Ահա թե ինչպես է բնութագրում կայքը Հենրիխի խաղը.«Այս տղային կարծես անհնար է կանգնեցնել: Մխիթարյանը իր տեղափոխություններով ուղղակի վերացրեց «Վոլինի» պաշտպանությունը՝ ամեն անգամ ծաղրելով նրանց: Մխիթարյանը երկու գոլ խփեց ու էլի շատ լավ հնարավորություններ ուներ»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031