Բաժիններ՝

Թուրքիան նպատակ ունի Իրաքի հետ նոր նավթամուղ կառուցել

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի համար գնալով աճում է էներգակիրների կարիքը, ինչի համար էլ իրենք ողջունում են Իրաքի հետ նոր նավթամուղերի կառուցումը.
«Երեք տարվա ընթացքում կարող է մի քանի անգամ բազամապատկվել «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղի հզորությունը, որով իրաքյան նավթը փոխադրվում է Թուրքիա: Դրա հետ մեկտեղ Թուրքիան և Իրաքը դիտարկում են նոր նավթամուղի կառուցման հարցը»:
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիան 21.1 տոկոսով ավելի շատ (19.5 միլիարդ դոլար) էներգակիրներ է ներկրել, քան 2011 թվականի նույն ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան ցանկանում է նավթագազային համաձայնագրեր կնքել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ, որով և հարուցել է պաշտոնական Բաղդադի դժգոհությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս