Հայնց Ֆիշեր. Ռազմական լուծումն անթույլատրելի է

«ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման»,- այսօր Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է  Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը: Ավստրիայի նախագահը Երևանում է՝ պաշտոնական այցով: Նա նաև նշել է, որ ծանոթ է հարցի կարգավորման ոչ միայն ադրբեջանական, այլ նաև թուքական դիրքորոշմանը: Այս համատեքստում Ավստրիայի նախագահը կարևորել է հակամարտության գոտու ճակատային հատվածներից դիպուկահարներին հետ քաշելու անհրաժեշտությունը: «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ունեն համապատասխան ներուժ, սակայն խնդրի վերջնական կարգավորման համար ահռելի համբերատարություն է անհրաժեշտ»,-ասել է նա: Ֆիշերը հակամարտությունը բավականին բարդ է որակել ու նշել է, որ դրա ռազմական ճանապարհով  լուծումն անընդունելի է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930