Բաժիններ՝

Բաքվում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Բաքվի ռեստորաններից մեկում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը ծագել է հյուրերից մեկի և հաստատության ադմինիստրատորի կոնֆլիկտից հետո։

Դրանից հետո ձեռնամարտ է սկսվել մյուս հյուրերի և մատուցողների միջև։ Զանգվածային կռվի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 մարդ։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս