Բաժիններ՝

Սպանություն Չարենցի փողոցում

Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում օգոստոսի 23-ին` ժամը 22.30-ին հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դիակ կա:

Ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաք ի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բակում, ավտոտնակը հրկիզելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1943 թ. ծնված Էդմոնդ Ս.-ն դանակով հարվածներ է հասցրել 1976 թ. ծնված Ալեքսանդր Բերգելյովի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած կտրած-ծակած վերքերից շենքի վերելակում մահացել է:
Էդմոնդ Ս.-ն օգոստոսի 24-ին, ժամը 00.50-ին, նշված վայրից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս