Բաժիններ՝

Հեղուկ օճառ՝ պատրաստված տան պայմաններում

Խանութներում կարելի է գտնել բազմաթիվ և բազմաբույր հեղուկ օճառներ: Սակայն միշտ չէ, որ դրանք օգտակար են, հաճախ, քիմիական բաղադրության պատճառով, վնասում են ձեռքերի մաշկը՝ չորացնելով այն կամ ալերգիկ ռեակցիաներ առաջացնելով:

Այդ իսկ պատճառով, ձեզ ենք առաջարկում հեղուկ օճառ, որը կարող եք պատրաստել սեփական ձեռքերով:

Բաղադրություն

• Մի կտոր օճառ
• Մեկ բաժակ եռացրած ջուր
• Մեկ գդալ մեղր
• Մեկ գդալ գլիցերին
• Մի քանի կաթիլ եթերային յուղ
• 1/3 բաժակ սառը ջուր

Օճառն անցկացրեք քերիչով և վրան եռացրած ջուր լցրեք: Բլենդերով հարեք ամբողջը:
Ապա ավելացրեք մեղրը, գլիցերինն ու եթերային յուղը, ևս մեկ անգամ խառնեք: Թողեք սառչի 15 րոպե, ապա սառը ջուր ավելացրեք և կրկին հարեք:

Խառնուրդը լցրեք հատուկ տարայի մեջ և օգտագործեք:

Այս օճառը ոչ միայն անվնաս է, այլև՝ տնական:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս