«Ըստ էության, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախագծին». Սամվել Նիկոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի համար Արցախի անկախության ճանաչումը նոր հարց չէ, բազմաթիվ անգամ առաջարկ է եղել ճանաչել ԼՂՀ ինքնիշխանությունը: Այսօրվա ասուլիսում անդրադառնալով երեկ Կառավարության նիստում Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացությանը, Ս. Նիկոյանը պարզաբանեց, որ Կառավարությունը դրան եզրակացություն չի տվել:

«Կառավարության որոշման մեջ ասվում է, որ գաղափարն ընդունելի է, բայց այս պահին, ամեն դեպքում, իշխանությունները գտնում են, որ այդ պահը չէ: Կառավարությունն ասաց, որ դա մեր նպատակներից է, որ այն անցնի համապատասխան պահին: Կառավարությունը հավանություն է տվել ԱԳՆ-ի եզրակացությանը, ըստ էության, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախագծին»,- նշեց Ս. Նիկոյանը:

Հարցին, թե ավելի արտառոց ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանն ճանաչի Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, Ս. Նիկոյանն այսպես պատասխանեց. «Ես գտնում եմ, որ մեր պետության քաղաքականության մեջ ունենալով դժգոհություններ Մինսկի խմբից՝ գտնում ենք, որ այս ձևաչափը պետք է, քանի որ Մինսկի խմբի այլընտրանքը ոչ թե՝ առօրյա, այլ՝ շատ ավելի երկար պատերազմն է»:

Տեսանյութեր

Լրահոս