Բաժիններ՝

Բրյուսելի օդանավակայանում իր աշխատանքն է սկսում թռիչքների սրահը

Մայիսի 1-ին դարձյալ բացվել է Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի թռիչքների սրահը, որը փակ էր մարտի 22-ի ահաբեկչություններից հետո:

Սրահում ուժեղացված են անվտանգության միջոցառումները, սակայն սրահից օգտվել կարող են միայն որոշակի չվերթերի ուղևորները:

«Զավենտեմ» օդանավակայանն ամբողջությամբ փակ էր պայթյուններից հետո՝ 12 օր շարունակ: Ողջ ուժով օդանավակայանը կսկսի աշխատել միայն հունիսի կեսից ոչ շուտ:
Օդանավակայանի տնօրինությունը կարծում է, որ անգամ գրաֆիկի մասնակի վերսկսումը շատ կարևոր է բելգիացիների համար:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի Բրյուսելում տեղի ունեցավ 3 պայթյուն՝ 2-ը՝ օդանավակայանում, 1-ը՝ մետրոյում: Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով սպանվեց 32 մարդ, 300-ն ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս