Բաժիններ՝

20 փաստեր մայաների մասին, որոնք կարող են անհավանական թվալ

Մայաները Կենտրոնական Ամերիկայի մինչկոլումբոսյան ժամանակաշրջանի խոշորագույն քաղաքակրթություններից մեկն են եղել:

1. Մայաների լեզուն գոյություն ունի մինչև այսօր

Չնայած մայաների քաղաքակրթությունը նվաճվել է, իսկ նրա մշակույթն անկում է ապրել, Մեքսիկայի և Գվատեմալայի շատ գյուղական շրջաններում մինչ օրս պահպանվում է մայաների լեզուն և մշակույթը:

2. Մայաներին կարելի է հանդիպել Յուկաթանում

Ներկա պահին 7 մլն մայաներ ապրում են Յուկաթան թերակղզում: Չնայած մայաներն այսօր էլ ապրում են, այդ ժողովրդի վերջին անկախ պետությունը նվաճվել է իսպանացիների կողմից 1697թ.-ին:

3. Բառեր` հինավուրց լեքսիկոնից

Որոշ լեզվաբաններ գտնում են, որ «շնաձուկ» բառն ի սկզբանե եղել է մայաների լեզվից:

4. Տափակ ճակատներ

Մինչկոլումբոսյան մայաները հաճախ ձգտում էին «բարելավել» իրենց երեխաների ֆիզիկական առանձնահատկությունները: Մայրերն իրենց երեխաների ճակատներին տախտակ էին փաթաթում, որպեսզի ժամանակի ընթացքում դրանք տափակ դառնան:

5. Շլությունը` որպես ազնվազարմության նշան

Երեխաների աչքի առաջ կախում էին շարժվող օբյեկտներ, որպեսզի երեխայի մոտ շլություն զարգանար:

6. Անունը` ի պատիվ ծննդյան օրվա

Բոլոր երեխաներին անվանում էին համապատասխան այն օրվան, երբ նա ծնվել է:

7. Հինավուրց մայաների բժշկությունը

Մայաներն ունեին բավականին զարգացած բժշկություն: Նրանք կարում էին վերքերը մարդու մազով, պլոմբում էին ատամները և նույնիսկ պրոթեզներ էին պատրաստում:

8. Արյունոտ զոհաբերություն

Որոշ մայաներ մինչ օրս կատարում են արյունոտ զոհաբերություններ: Բարեբախտաբար, որպես զոհ՝ այսօր հանդես են գալիս աքլորները, այլ ոչ թե՝ մարդիկ:

9. Ծեսերի և բժշկության խորհրդավոր նյութեր

Մայաներն օգտագործում էին բնական նյութեր կրոնական ծեսերում (որպես հալյուցինագեն) և բժշկության մեջ:

10. Գլուխ` գնդակի փոխարեն

Ինչպես և ացտեկները, մայաները շատ էն սիրում խաղալ «մեզոամերիկյան գնդակ»: Բոլոր մեծ քաղաքներում կան մարզադաշտեր: Այս խաղը հաճախ կապված էր գլխատման հետ, ընդ որում, զոհի դերում հանդես էր գալիս պարտված թիմը: Կտրված գլուխները, ինչպես ենթադրում են պատմաբանները, օգտագործվում էին՝ որպես գնդակ:

11. Բաղնիքը՝ մայաների մշակույթում

Սաունաները և բաղնիքները մեծ դեր են խաղացել մայաների մշակույթում: Նրանք գտնում էին, որ քրտնելու գործընթացն օգնում է ազատվել ոչ միայն՝ կեղտից, այլև՝ մեղքերից:

12. Չիչեն Իցա

Փլատակներն ու բուրգերը, որոնք հիմնականում պատկերվում են լուսանկարների վրա, ամենայն հավանականությամբ, նկարահանվել են Չիչեն Իցայում` մայաների խոշորագույն քաղաքներից մեկում: Հետաքրքիրն այն է, որ հինավուրց փլատակներն ընդամենը 5 տարի առաջ են պետության կողմից հետ գնվել մասնավոր հողատիրոջից:

13. Զոհերի դատաստանը

Ձերբակալվածներին, ստրուկներին և այլ մարդկանց, որոնց պետք է զոհաբերեին, ներկում էին կապույտ գույնով, իսկ երբեմն նաև տանջում էին: Դրանից հետո նրանց բարձրացնում էին բուրգերից մեկի գագաթին, որտեղ կամ սպանում էին նետերով, կամ կրծքից հանում էին սիրտը:

14. Մայաները չեն կանխագուշակել աշխարհի վերջը

Չնայած տարածված կարծիքին, մայաներն ունեն մի քանի օրացույց, բայց այդ օրացույցներից ոչ մեկում չի կանխագուշակվել աշխարհի վերջը 2012-ին: Մայաներն ունեցել են 3 օրացույց, որոնցից մեկը, ինչպես և ժամանակակից Գրիգորյան օրացույցը, ունի 365 օրվա շրջան: Ամենաերկար օրացույցի շրջանը զրոյացվում է յուրաքանչյուր 2880000 օրը մեկ, իսկ հերթական վերսկսումը եղել է 2012թ.-ին: Դա էլ հանգեցրել էր աշխարհի վերջի մասին լուրերին:

15. Գրագրության համակարգ

Մայաներն ունեին հին քաղաքակրթությունների մեջ գրագրության ամենաառաջավոր համակարգերից մեկը: Նրանք գրում էին ամեն ինչը վրա, նույնիսկ՝ շենքերի:

16. Մայաների տեքստերը

Դժբախտաբար, մայաների հին տեքստերից շատերը կորել են իսպանական նվաճման ժամանակ: Սակայն 20-րդ և 21-րդ դարերում, շնորհիվ քրտնաջան հետազոտությունների, նրանց տեքստերի մի մասը վերականգնվել է և թարգմանվել:

17. Զենք` հրաբխային լեռնատեսակներից

Ինչպես և ացտեկները, մայաները երբեք չեն օգտագործել երկաթ կամ պողպատ: Նրանց զենքերը պատրաստված են եղել օբսիդիանից կամ հրաբխային լեռնատեսակներից:

18. Սրած ատամներ

Մայաների վերնախավի ներկայացուցիչները հաճախ սրում էին իրենց ատամները:

19. «0» թիվը

Չհաշված բաբելոնյան համակարգերը, մայաները, թերևս, եղել են առաջին քաղաքակրթությունը, ովքեր օգտագործել են «0» թիվը:

20. Կայսրության անկումը

Ոչ ոք չգիտի, թե ինչու է մայաների կայսրությունն անկում ապրել: Շատ ավելի շուտ, քան իսպանացի նվաճողները մտել են մայրցամաք, մայաների մեծ քաղաքներից շատերն արդեն վաղուց լքված են եղել և փլատակների էին վերածվել: Գիտնականները ենթադրում են, որ դրա պատճառը եղել են երաշտը և սովը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս