Բաժիններ՝

Լեռնագոգ գյուղում տղամարդիկ վիճաբանել և բռունցքներով հարվածել են իրար

Փետրվարի 12-ին, ժամը 20-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1968 թ. ծնված Գալուստ Վ.-ին և 1964 թ. ծնված Ռադիկ Ջ.-ին:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վերջիններս տվել են խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, Լեռնագոգ գյուղում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և բռունցքներով հարվածել են իրար:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս