Բաժիններ՝

Եթե Էդեն Ազարը հեռանա «Չելսիից», ապա միայն «Ռեալ»

Այլ ուղղություններ բելգիացուն չեն հետաքրքրում: «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը նախատեսում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»: 25-ամյա բելգիացին երազում է աշխատել Զինեդին Զիդանի հետ, ով անցյալ մրցաշրջանում բազմիցս գովաբանել է ֆուտբոլիստին:

Daily Mail-ը հաղորդում է, որ Էդեն Ազարը, բացի «Ռեալից», այլ ակումբ չի տեղափոխվի. կմերժի «ՊՍԺ»-ի առաջարկը և, որքան անհրաժեշտ է, կսպասի «Ռեալի» զանգին:

Անգլիայի առաջնության 22 խաղերում Ազարը կատարել է 3 ասիստ և չի խփել ոչ մի գնդակ:

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Չելսին» 30 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս