Բաժիններ՝

«Հարրի Փոթթերի» երկրպագուներն ընտրել են իրենց սիրելի նզովքները

«Հարրի Փոթթերի» երկրպագուների ամենասիրելի մոգական նզովքը «Էքսպեկտո Պատրոնում»-ն է, որը Դեմենտորներին վախեցնելու համար է կիրառվում: Ինչպես հաղորդում է The Irish Time-ը, այսպիսին են գրքի շարքի թողարկմամբ զբաղվող Bloomsbury Children’s Books խմբագրության հետազոտության արդյունքները:

«Պատրոնուս» նզովքն առաջին անգամ գործածվել է Ազբականի կալանավորը մասում, երբ պրոֆեսոր Լյուպինն իր գաղտնիքը կիսում է Հարրիի հետ: Երկրորդ տեղում «Ակացիո» նզովքն է, որի շնորհիվ կարելի է դեպքի քեզ ձգել տարբեր առարկաներ: Երրորդ հորիզոնականում «Վինգարդիուիմ Լևիոսա» նզովքն է, որի օգնությամբ կարելի է առարկաներին ստիպել թռչել: Առաջին տսնյակի մնացած հորիզոնականները բաշխվել են հետևյալ հերթականությամբ.

4.Էքսպելլիարմուս-հակառակորդին զինաթափելու նզովքը
5.Լյումուս-լույսի աղբյուր ստեղծելու նզովք
6.Ալհոմորա-Փակ դռներ կամ պատուհաններ բացելու նզովք
7.Ավադա Կեդավերա-մեռցնող նզովք
8. Սեկտուսաեմպրա
9.Օբլիվիեյթ
10. Ռիդիկուլուս

Հարցմանը մասնակցել է 3 հազարից ավելի մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս